Երեկ Թալին քաղաքի բնակչությունը քաղաքապետ ընտրեց. Փառք աստծո անմեղ զոհեր չեղան: Իրոք մեր օրերում ընտրությունները դարձել են այնքան վտանգավոր, որ ընտրությունից 10 օր առաջ առդեն վախենում ես դուրս գալ փողոց, քանի որ, ինչին ականատես եղա այս մի քանի օրվա ընթացքում լուրջ մտահոգության տեղիք է տալիս, ավելի պարզ. այս մի քանի օրվա ընթացքում Թալին քաղաքը դարձել էր ՌԱԶՄԱԴԱՇՏ իսկ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ գոլդ համարներով ջիպերն էին, զինվորները՝ հաստավիզ ԱԽՌԱՆԻԿՆԵՐԸ: Ամբողջ կենտրոնակա փողոցը երկու կողմից Փակվել էր, միանի 1 մեքենաի անցնելու տեղ կար, նույնիսկ խեղճ ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ էին հաղթահարում այդ արգելքը: Ինչևե, հերթական անգամ ապացուցվեց անարդարության, ստիպողականության, պաշտոննորի չարաշահումների, կաշառակերության ու լկտիության ամենավերջին աստիճանը: Եթե ասեին թշնմին լայնածավալ հարձակում է իրականացնում սհմանամերձ գյուղի վրա, քանի ՋԻՊԱՎՈՐ կգնար ու րի Ջիպն ու ԱԽՌԱԿՆԵՐԻՆ կկանգնեցներ սահմանին?: Ինչ՜ն եր նրանց բերել Թալին, ոմանք ել թե. Էսա ցեխոտ Թալինը լավել ասֆալտա: Այնպիսի տպավորություն էր որ մասնակցւմ են Թալին քաղաքի ազատագրմանը: Մի թէ հասել ենք նրան, որ կարիք կա Հային ազատագրել Հայից?: Միայն մի լավ բան տեսա, այսինք սպասում էին շատերը, բայց դա չեղավ, խոսքս հրավառությանն էր, ու մեքենաների ազդանշաններին որոնք գիշերվա կեսին երբ պարզ են դառնում արդյունքները, ամբողջ քաղաքը ոտքի են հանում, օրորոցի երեխայից բռնած, մինչև հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պարկած ծանր հիվանդի: Մի տեակ զարմանք առաջացրեց շատերի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել