«Պապարացի» նոր երիտասարդական դրաման մի քանի ամսից կլինի մեծ էկրաններին, պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 1-ին։
ArmStar.am-ը զրուցել է ռեժիսոր Նադի Իսպիրյանի հետ ֆիլմի ստեղծման, սցենարի, դերասանական կազմի ընտրության, ինչպես նաև կինոնկարի ունեցած խորհդի մասին։
Նադիի փոխացմամբ՝ ֆիլմը հիմնաված է իրական պատմության վրա. «Ծանոթներիցս մեկի հետ նման դեպք էր տեղի ունեցել, երբ սիրած տղամարդը տարածել էր այդ աղջկա կիսամերկ լուսանկարները ու նա ցանկանում էր կյանքին վերջ տալ, սակայն ուժ հավաքեց և հետ կանգնեց այդ մտքից։
Սցենարով գլխավոր հերոսուհին վրեժ է լուծում այն բոլոր մարդկանցից, ովքեր սկսել են իրեն մեղադրել, վիրավորել՝ սեփական մեղքերը չտեսնելով, որոնք, ի դեպ, իսկական մեղքեր էին, այլ ոչ թե պարզապես սխալմունք»։
Խոսելով ֆիլմի մասին՝ ռեժիսորը նշեց, որ գլխավոր հերոսուհուն ինքն է մարմանավորում և դա կապեց իր բնավորության հետ․ «Էությամբ չափից շատ զգացմունքային մարդ եմ, կարող է մեկն ինչ-որ բան պատմի ինձ իր կյանքից և ես իր հետ հավասար ապրեմ այդ հուզմունքը, զգամ, ինչ որ նա է զգում։ Եվ երբ գրում էի սցենարը, հերոսուհուս՝ Արաքսիկի հետ ապրում էի այդ ամենը և հասկացա, որ պետք է ինքս խաղամ և փոխանցեմ հանդիսատեսին այդ ապրումները»։
Լինելով ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր հերոսուհին՝ Նադին ոչ մի դժվարության չի հանդիպել այդ ամենը համատեղելու ընթացքում, սակայն նկարահանումների ավարտից հետո է հասկացել, որ բավականին բարդ էր ընթացքը. « Նկարահանումների ընթացքում դժվար չէր այդ ամենը հասցնելը, նույնիսկ մոռացել էի «դժվար» բառի նշանակության մասին, այլապես չէի կարողանա ո՛չ խաղալ, ո՛չ էլ հետևել դերասանական խաղին, սակայն հիմա , երբ հիշում եմ, հասկանում եմ, որ այդքան էլ հեշտ բան չէր դա»։
Շարունակությունն` այստեղ