Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հաղորդել են, որ ողջ 2013 թվականի ընթացքում Գառնու տաճարը վարձակալության է հանձնվել 7, իսկ Զվարթնոցը՝ 6 անգամ:

Թույլ տվեք չհավատալ այս թվերին, որովհետև ցանկացած քիչ թե շատ իրազեկ մարդ գիտի, որ մեր հասարակության պորճ ու պուզատի հատվածում նոր թրենդը հենց Զվարթնոցում ուտուշ-խմուշ-հարսանիք-կնունքներ անելն է, ու եթե այս տեմպերով գնա, այն կարող է շուտով մրցակցել անգամ Փարվանայի հետ: Ո՜նց էլ չլինի, ամիսը մի քանի անգամ նման կորպորատիվ միջոցառում նույն Զվարթնոցում լինում է, նույնն էլ` Գառնիում:

Ասածս անուղղակիորեն ապացուցում է նաև այն փաստը, որ ընդամենը մեկ-երկու օրվա տարբերությամբ Գառնիում ու Զվարթնոցում երկու կորպորատիվ էր կազմակերպվել՝ «Տռոյակ Դիալոգ»-ի ու ԿԲ-ի կողմից, ինչը ևս հիմք է տալիս, որ իրականում հուշարձանները վարձակալության են հանձնվում ավելի շատ, քան գրանցվում են, իսկ չգրանցված միջոցառումների դիմաց վճարված վարձակալության գումարը գրպանում է արդեն մեր քյաբաբասեր մշակութամայրը:

Հա-հա, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում ու դժվար թե ինչ-որ ողջամիտ մարդ գտնվի, ով ասի, որ դա այդպես չի: Հայաստանում անգամ նախարարը այնքան օրինական եկամուտ չունի, որ Հասոյի պես մի քանի հազար դոլարի հագուստ ու զարդեղեն կրի ու ամեն օր՝ տարբեր, էլ չեմ ասում, որ մեր պես փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, դժվար չէ հենց նույն գերատեսչությունում ծանոթ ու բարեկամներ գտնել, որոնք ներքին խոհանոցային խոսակցություններ էլ կարող են հաղորդել:

Այնպես որ, վստահ եղեք՝ Հասմիկ Քյաբաբովնան դիտավորությամբ թույլ չի տալիս գրանցել բոլոր կորպորատիվները, իսկ գոյացած գումարային ավելցուկը պարզապես գրպանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել