Emedia.am-ը գրում է.
Սիրիայում մարտնչող ծայրահեղական խմբավորումների քանակը շարունակում է աճել եւ այս պահին հասել Է շուրջ 700-ի: Այս մասին հունիսի 20-ին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել Է ՄԱԿ-ին կից Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդու իրավուքների հնարավոր խախտումների հետաքննության հանձնաժողովի անդամ, շվեյցարացի իրավաբան Կառլա դել Պոնտեն:
«Դա սիրիացի ժողովրդի անմարդկային տառապանքն է, որը դարձել է ծավալված ողբերգության զոհը, ողբերգություն, որն ավելի ու ավելի է ծավալվում՝ օտարերկրացի վարձկանների, «Ջեբհաթ ան Նուսրայի», «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» խմբավորումների պատճառով,- ասել է նա:- Վերջ ի վերջո հնարավոր չԷ պարզել անկախ գործող ավելի քան 700 տարբեր խմբավորումներից յուրաքանչյուրին, նրանք չունեն միասնական ղեկավարություն, որը հնարավոր լինի նույնականացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



