ArmnewsTV.am-ը գրում է.
Օրը քննական է, առարկան` Հայոց պատմությունը: 177-րդ դպրոցի բակում հուզված ծնողներն են, ներսում` լարված դիմորդները: Քննություններին լավ են պատրաստվել: Մնում է զսպել հուզմունքն ու ուժերը կենտրոնացնել թեստերի վրա: Շտեմարաններում վրիպակներ հանդիպել են, բայց հավատում են, որ դրանք չեն տեղափոխվել թեստեր` ինչպես խոստացել էր նախարարը: Առաջին բարեմաղթանքը հենց նախարարից` չհուզվել ու ապավինել սեփական գիտելիքներին: Դիմորդներից մեկն էլ մաղթանքներից բացի ԿԳ նախարարից սելֆի խնդրեց:
Քննությունների 1-ին փուլի արդյունքներից նախարարը գոհ է. դիմորդները պատրաստված են, քննություններն անցնում են հանդարտ: Ծնողներից ստացված դիմում-բողոքներն էլ այս տարի պակասել են: Նախարարն այս տարի դժգոհ է ավարտական քննությունների ընթացքից: Շրջանավարտներն ու նրանց ծնողները թեժ գծով բողոքում են թե քննությունների կազմակերպվածությունից և թե գնահատման օբյեկտիվությունից:
Գնահատման և թեստավորման կենտրոնն այս տարի համեմատաբար քիչ բողոքներ է ստացել և բոլորին արձագանքել է: ԿԳ նախարարի խոսքով` տարիներ առաջ որդեգրած քաղաքականությունը, թե ընդունելության քննությունը պետք լինի հեշտ, իսկ ավարտելը դժվար, այս տարի հաջողվում է իրականացնել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



