Yerkir.am-ը գրում է.
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետները և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվակատ տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը:
Համաձայն՝ 04 ապրիլի 2013թ. Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում:
Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվությններում և զեկույցներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



