Սահմանին երկու զինվոր է մահացելYerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Այսօր էլ ահա ցավով տեղեկացանք, որ մեկ այլ զինվոր էլ, որի անունն առայժմ հայտնի չէ, մահացել է առավոտյան` Արարատում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:   Հիշյալ երկու դեպքերի վերաբերյալ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել