Ծանոթացեք, կերած բազմաթիվ քյաբաբների մասին հուշող այս դեմքը պատկանում է ՀՊՏՀ-ի («Ժող»-ի) ուսխորհրդի ներկայիս նախագահ, «Ժող»-ի սաքուլիկական գվարդիայի գերագույն գլխավոր հրամանատար, հոգով-սրտով հանրապետական Սևակ Խաչատրյանին:

Բայց այսքանով չեն սահմանափակվում լավ խաբարները մեր «Ժող»-ի զորավարից, ով բազմիցս հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում, երբ փակում էր «Ժող»-ի դռները դասադուլի ժամանակ ու կոնցլագերի կլյուչնիկի նման չէր թողնում, որ մարդ ներսուդուրս անի, ով իր ուսխորհրդի շեստյորկեքով մի իսկական բենեֆիս արեց Տարոնի ատենախոսության օրը...

Լավ, չերկարացնեմ, խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը վայելող այս կերպարին ՀՀԿ-ում ուզում են դարձնել «Ժող»-ի՝ ոչ ավել, ոչ պակաս պրոռեկտոր: Ճիշտն ասած՝ մի քիչ տվայտվում եմ, թե էլ ինչ ինտիմ բնույթի ծառայություններ ա մատուցել այս նժդեհական դյուցազունը իր շեֆերին, որովհետև իր նման ուսխորհրդի կուսակցական նախագահներ էլի կան, բայց իրենց պրոռեկտոր չեն նշանակում, իսկ Սևակին նշանակում են:

Ի՞նչ ասեմ. կեցցե ՀՀԿ-ն՝ «Ժողն» ու ԲՈՒՀ-ական համակարգը վերջնականապես պղծելու համար, կեցցե Սևակը՝ շոպլիկության աննախադեպ բարձրունքների հասնելու համար, կեցցեն իրա շեստյորկա սաքուլիկները, ովքեր իրենց լկտի պահվածքով նպաստեցին իրանց թագավոր-ախպոր վերելքին:

Հ.Գ. Ամիսներ առաջ, անդրադառնալով սրա տված հարցազրույցներից մեկին, գրել էի, որ չի կարելի ուսխորհուրդում թթվի քարի պես նստել ու մենակ ՀՀԿ-ի հարցերով զբաղվել, անտեսելով անմիջական պարտականությունները՝ ուսանողության հետ կապված հարցերով զբաղվելը, և ահա թե ինչ էր պատասխանել ինձ «Ժող»-ի ապագա պրոռեկտորը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել