Բազկամարտի աշխարհի չեմպիոն Մաթիաս Սչիտլը ծնվել է մի տարօրինակ հիվանդությամբ, որի շնորհիվ նրա մի բազուկը անհավանականորեն ուժեղ է: Այս 27-ամյա գերմանացու աջ բազուկը երկու անգամ ավելի մեծ է ձախից: Նրա նախաբազուկը մոտավորապես 46 սմ է: «Today» շոուի ժամանակ հաղորդավար Կարլ Ստեֆանովիչը նրան խրախուսել է ձեռքի ուժ կպնել իր հետ: Թեպետ Կարլն իր ողջ ուժը ներդրեց, նա պարտվեց, սակայն այստեղ ամեն ինչ չավարտվեց: Նա խնդրեց շոուի անձնակազմի մյուս անդամներին օգնել իրեն: Սչիտլն հաղթող է ճանաչվել Գերմանիայի ազգային ութ առաջնությունում և միջազգային 14 առաջնությունում:
Երբ մարդիկ մտածում են գերբնական ուժի մասին, նրանք կարծում են, որ այդ ուժը պետք է լինի երկու բազուկների մեջ, սակայն սա ճիշտ չէ Սչիտլի դեպքում, ում մի բազուկն ի ծնե հսկայական էր: Բարեբախտաբար, այդ բազուկն օգտագործվում է բարի նպատակներով: Սչիտլը իր գերուժեղ վերջույթն օգտագործում է իր կարիերայում առաջխաղացման հասնելու համար: Նա դարձել է պրոֆեսիոնալ բազկամարտիկ: Նա անգամ ռոբոտ-բազկամարտիկի է պարտության մատնել՝ ապացուցելով, որ ռոբոտիկան անզոր է մարդկային ուժի դեմ:



