Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է Ուկրաինայի տարբեր մարզերում մշտական բնակություն հաստատած հայ բնակչության հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Ի պատասխան հարցի, թե ուկրաինական բանակի հակաահաբեկչական գործողությունների և ռուսամետ աշխարհազորայինների մարտական գործողությունների քուրա դարձած Լուգանսկում և արևելյան շրջաններում հայերի մասին ինչ տեղեկատվություն կա, ԱԳՆ խոսնակն ասաց. «Այս պահի դրությամբ հայ բնակչության շրջանում վիրավորների, զոհերի մասին տեղեկատվության չեմ տիրապետում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել