Բալոտելլի. «Ուզում եմ` Անգլիայի թագուհին համբուրի ինձ»Sport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին մեկնաբանել է աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի անհաջող ելույթները:

«Եթե մենք հաղթենք Կոստա-Ռիկային, ապա` ես ուզում եմ, որ Անգլիայի թագուհին համբուրի ինձ: Բնականաբար, այտս»,- գրել է Բալոտելլին իր Twitter-ում:

Հիշեցնենք, որ Անգլիան աշխարհի առաջնության 2 խաղերում պարտվել է Իտալիային (1:2) և Ուրուվային (1:2):

Եթե Կոստա-Ռիկան Իտալիայի հետ խաղում վաստակի գոնե 1 միավոր, ապա` Ռոյ Հոջսոնի սաները կկորցնեն play-off դուրս գալու հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել