Երեկոյան ժամը 20։00-ից Արցախում գազամատակարարումը դադարեցվել է, գրում է «Ժողովուրդ»-ը, ում տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիսի հատվածում վթար է եղել ու մոտ երկու օր ԼՂՀ-ում գազ չի լինի:

Ստեփանակերտցիների խոսքով, գազալցակայանները չեն գործում, ինչի համար քաղաքում շատ քիչ են տաքսի ծառայությունները: Արցախցիները թերթի հետ զրույցում վրդովված հայտարարել են, որ առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալու է՝ նշելով, որ նման դեպք ևս մեկ անգամ եղել է, երբ գազի մատակարարումը ժամանակավոր դադարել է, այնուհետև հայտարարվել է, որ գազի գինը թանկացել է, գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել