Հանդիպումներ կան, որոնք թիմերի համար ճակատագրական են՝ գավաթային նշանակություն ունեցող:
Նման հանդիպումներ եղել են բոլոր հավաքականների պատմության մեջ՝ անկախ խաղամակարդակից:
Նման հանդիպումներում խաղային որակից բացի, կարևոր է նաև հոգեբանական գործոնը: Գուցե ավելի կարևոր է:
Անգլիայի ու Ուրուգվայի հավաքականներն ունեն ֆուտբոլային հարուստ պատմություն, ուրույն ձեռագիր, աստղեր:
Անգլիացիների խաղամակարդակն ավելի բարձր է, բայց ուրուգվայցիներն առաջին խաղակեսում ապացուցեցին, որ իրենք պակաս մոտիվացված չեն հաղթանակի հարցում:
Սա ուղղակի հաղթանակ չէ, սա փլեյ-օֆֆ տանող միակ բանալին է:
Առայժմ հաջողում են ուրուգվայցիներն՝ Սուարեսի հրաշալի գոլի շնորհիվ:
Ուրուգվայցիները լավն են, բայց եթե Անգլիայի հավաքականն էլ հրաժեշտ տա առաջնությանը, դա չափազանց մեծ շռայլություն կլինի այս մրցաշարի համար՝ հատկապես Իսպանիայի հավաքականի ֆիասկոյից հետո....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել