Life.panorama.am-ը գրում է.
Բրիտանացի դիզայներ Էդրիեն Սավաժը ստեղծել է տաբատ, որն ունի սմարթֆոնի անլար լիզքավորման հնարավորություն: Այն մշակվել է Nokia ընկերության հետ համատեղ:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, նախագիծը մեկնարկել է 2013թվականի վերջին: Բարձր տեխնոլոգիական տաբատի առաջին նախատիպը կներկայացվի Լոնդոնում՝ դիզայների հեղինակած գարուն-ամառ տղամարդկանց հագուստի հավաքածուի հետ:
Տաբատում Սավաժն օգտագործել է Nokia DC-50 անլար լիցքավորման սարքը, որը վերափոխումների ենթարկվելով, տեղավորվել է տաբատի առջևի գրպաններից մեկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել