Շնորհակալություն Ruzan Avoyan -ին այս հարցը բարձրացնելու համար (Ո՞վ է պատասխանատու քրիստոնյային եկեղեցուց հեռացնելու հարցում): Հուսով եմ, որ Մայր Աթոռում այժմ ընթացող միաբանական Ժողովն այս նյութին ևս կանդրառնա: Իմ կարծիքով խնդիրը ճիշտ է ներկայացված ու լուծման կարոտ: Խնդիրն իսկապես բազմակողմանի է ու կարոտ հանգամանալի լուծման:
Սփյուռքի եկեղեցիներում, Սուրբ Խորհուրդների դիմաց ակնկալվող (դա ես մեղմ գրեցի) գումարների չափը որոշում են ծխական խորհուրդները: Իմ տեսած ծխական խորհուրդների շատ անդամներ նույնիսկ բացեիբաց հայտարարում են որ հավատք չունեն, ու ասում են, որ այստեղ են իրենց երեխաների հայապահպանության համար: Էս մարդիկ որոշում են, որ, բա ոնց, մկրտություն են ուզում՞ թող մուծվեն: Իսկ հոգևորականն ընդհամենը մեկ ձայն է: Հետո այս ծխական խորհրդի անդամները թողնում հեռանում են, ու ժողովրդի կողմից բողոքը գնում է ոչ թէ որ աշխարհիկ անհավատ մարդիկ, որոնք չափից շատ իշխանություն ունեն հոգևոր կյանքի գործերի որոշման մեջ (մի բան որից նրանցից շատ շատերն ընդհանրապես գաղափար չունեն), այլ Մայր Եկեղեցուն: Արդյունքում տկարանում է մեր եկեղեցին: Արդյունքում խոցելի է դառնում ու տկարանում մեր Մայր Եկեղեցին:
Խնդրի մյուս կողմն էլ այն է, որ իմ տեսած եկեղեցականների մի ստվար մասը մի տեսակ հօգնած են, ջանասիրությունը պակասել է: Արդյունքում, համայնքներում և ծխական խորհուրդների անդամների կյանքում չի տեսնվում նույնիսկ հոգևոր կյանքի ձգտում, այլ միայն մի տեսակ բարոյականության հետ յոլա գնալու միտում: Ոնց որ ծաղիկը մի 15 օր չջրես, ինչ կլինի: ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ իմ եղբայրական սերն ու նեցուկն եմ հայտնում մեր այն եկեղեցականներին, որոնց կարող ենք ասել հոգևորական, որ իսկապես հոգ են տանում Աստուծո զավակներին, իրենց եղբայրներին ու քույրերին, մի տեսակ այն ջանասիրությամբ, որ մենք տեսնում ենք առաքելական նամակներում: (Մի հատ տեսեք թէ Պողոս առաքյալը ոնց ա մտահոգվում, ու մեր ժամանակակից լեզվով ասած, խաղնվում իրար, երբ տեսնում է թէ Գաղատացիները հեռանում են ճշմարիտ հավատքից: Էս տեսակ հոգևոր հովվությունը փշաքաղվելու բան է): Իսկ մյուս եկեղեցականների համար պետք է սրտանց ու հավատքով աղոթենք: Զուտ քննադատությունը, թեկուզ եվ արդար, մի տեսակ չի կառուցում:
Իսկ խնդրի մյուս կողմը, որին խոստովանում եմ, որ պատշաճորեն չեմ անդրադարձել իմ նախորդ գրվածքներում, երբ մտահոգություն եմ բարձրացրել այս հարցի վերաբերյալ, դա հատկապես Հայաստանի շրջաններում ծառայող հոգևորականների վարձատրության հարցն է: Իմ կարծիքով եկեղեցական վարձրատրությունն ու Սբ. Խորհուրդների դիմաց վճար պահանջելը երկու տարբեր հարցեր են: Սփյուռքում իրարից ավելի հեռու հարեցեր, Հայաստանի շրջաններում իրար ավելի մոտ հարցեր, բայց տարբեր հարցեր: Երկուսն էլ լուծման կարոտ: ՄԻ գուցե սփյուռզի հաջողված համայնքները կարող են օգնել Հայաստանի շրջաններում ծառայող եկեղեցական եղբայներին ու իրենց սովորեցնել թէ ինչպես համայնք ձևավորել տվյալ գյուղի կամ ավանի բնակիչներից եկեղեցու շուրջը:
Իսկապես, ի՞նչ կարծիքի էք: Եթե սփյուռքի մի ձևավորված համայնք իր եղբայրական հոգածության տակ վերցներ (ի նկատի չունեմ անպայման ֆինանսական հոգածության, այլ փորձի) Հայաստանի շրջանի մի համայնքի: Թերևս հոգևորականները փոխադարձ այցելություններ տային իրար մի ամսով, կամ տարին մի անգամ և նպատակը լիներ Հայաստանի այդ գյուղում հաջողված ու կայացած համայնքի ձևավորումը՝ աշխույժ ծխական կյանքով: Ո՞նց էին առաքյալներն իրենց համայնքներին հորդրում հոգ տանել աշխարհի այլ տեղերում գտնվող այլ տկար համայնքներին:
Ամեն դեպքում, խնդիրը բազմակողմանի է ու հանգամանալի քննարկման կարոտ: