Ելակը կօգնի ազատվել մաշկի բշտիկներիցLife.panorama.am-ը գրում է.

Մաշկը բշտիկներից մաքրելու գործին կօգնի ամառային համեղ և օգտակար հատապտուղներից մեկը` ելակը: INTO-SANA բարձրակարգ կլինիկայի բժիշկ-մաշկաբան Լիլի Փրոլովայի խոսքերով մաշկի համար հենց ելակն է համարվում ամենալավ հատապտուղներից մեկը:

Ելակի միջոցով հնարավոր է վերականգնել դեմքի մաշկի թարմությունը: Դրա համար անհրաժեշտ է սրբել դեմքը թարմ ելակի հյութով 5-6  անգամ մեկ սեանսի ընթացքում:

Մաշկը բշտիկներից մաքրելու համար պետք է անել հետևյալը. սրբել դեմքը թարմ ելակի հյութով առաջին անգամ, սպասել, որ դեմքը չորանա, ապա սրբել երկրորդ անգամ ու այդպես շարունակ 5-6 անգամ: Ելակի դիմակը պետք է կրել 40 րոպե, ապա պետք է լվանալ դեմքը` սկզբում տաք ջրով, հետո՝ սառը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել