Երևանում «Պուտին» ակումբների նախագահը կեղծել է իր Mercedes-ի համարանիշը՝ այն դարձնելով դիվանագիտական.Shamshyan.com-ը գրում է.

Օրեր առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ՃՈ հատուկ տարածք էր տեղափոխվել Mercedes մակնիշի 04 T 002 AM համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վրայի համարանիշը եղել է կեղծված, ինչի համար օրինախախտ վարորդը տուգանվել է խոշոր չափի գումարով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Մխչան գյուղի բնակիչ Էդիկ Մարտիրոսյանը, և երբ ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, մեքենայի մեջ է եղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, մի քանի քիչ հայտնի լրատվամիջոցների սեփականատեր, «Ռուսական գրքի տուն» ցանցի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել