Սալամ ալեյկում! Ես թանկագին հյուր եմ ընդունել: Ընկերական այցով Չեչնիա է ժամանել իմ ավագ ԵՂԲԱՅՐԸ՝ Հորդանանի Հաշիմյան թագավորության թագավոր, Ձերդ գերազանցություն Աբդուլլահ Երկրորդը: Ես նրան դիմավորեցի Գրոզնիի օդանավակայանում: Մեր մարտիկները որոշել էին անակնկալ մատուցել թագավորին: Որպես Հորդանանի թագավորության ռազմաօդային ուժերի գլխավոր մարշալի և դեսանտայինի հանդեպ հարգանքի նշան, այն պահին երբ Աբդուլլահ Երկրորդի ավտոմեքենան ժամանում է նախագահական նստավայր, մարտիկները դեսանտ իջեցրին ՌԴ, Հորդանանի և Չեչնիայի դրոշներով: Թագավորը բարձր գնահատեց պարաշուտիստների գործողությունները:
Նյութի աղբյուր՝ http://instagram.com/p/pbemfuCRgH/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել