Tert.am-ը գրում է.

90-ամյակը նոր բոլորած աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով այս օրերին Հռոմում է՝ հուլիսի 1-ին Centrale del Tennis-ում կայանալիք իր համերգը ներկայացնելու համար, դեռևս երիտասարդի խանդավառություն ունի, գրում է La Repubblica-ն: Շանսոնյեն, ով նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, խոսել է իր երաժշտական գործունեության, քաղաքականությամբ տարվածության, մարդու իրավունքներին իր նվիրումի մասին:

Հռոմից հետո Ազնավուրին սպասում է Մոսկվայում համերգը, և քանի որ նա միասեռականության թեմայի մասին երգ է գրել՝ Comme ils disent-ը, լրագրողները նրան հարց են տվել, թե արդյոք նա կերգի այդ երգը, թե կխուսափի դա անել Վլադիմիր Պուտինի նախագահած Ռուսաստանում, որտեղ այդ երգի ստեղծումից 42 տարի անց շարունակում են խտրականություն ցուցաբերել միասեռականների նկատմամբ:

«Պուտինի դիրքորոշումը սխալ է»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ չի կարելի դատապարտել բնակչության մի հատվածի: «Իհարկե կերգեմ այդ երգը, կամ առնվազն, ես մտադիր եմ դա անել: Չնայած պետք է նաև ասեմ, որ եթե ինձ հստակ խնդրեն չանել դա, ապա կմտածեմ այդ մասին. դեսպան եմ հարևան երկրի, որին օգնում է Ռուսաստանը, չէի ցանկանա խնդիրներ ստեղծել: Ես կմտածեմ վերջին պահին, բայց հնարավոր է՝ մոռանան ինձ նման բան խնդրել»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել