Որոշ երկրներ աչքի են ընկնում իրենց սքանչելի բնապատկերներով, մյուսները՝ զարմանահրաշ պատմական ժառանգությամբ: Կան նաև այնպիսի երկրներ, որոնք առանձնանում են իրենց սեքսուալ բնակիչներով: Մի նոր հետազոտությունից պարզ է դարձել, թե որոնք են աշխարհի ամենասեքսուալ երկրները: Հետազոտության շրջանակներում տարբեր տղամարդիկ և կանայք հայտնել են իրենց կարծիքը այս հարցի շուրջ: Մեծ Բրիտանիան ներառված է ամենասեքսուալ երկրների տասնյակում:  Ի դեպ, հետազոտության մասնակիցներն ամերիկացիներ են:

Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ Բրազիլիան աշխարհի ամենասեքսուալ երկրիրն է: Կանայք նույնպես Բրազիլիան են ընդգրկել ամենասեքսուալ երկրների լավագույն տասնյակում:

Favourite: Men voted Brazil as their top sexiest country, and women also voted it into their top 10

Կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ կանանց մեծամասնությունը Ավստրալիան է համարում աշխարհի ամենասեքսուալ երկիրը: Այս երկիրը հատկապես հայտնի է իր գրավիչ սերֆերներով:  

Down Under: While men voted Brazil their sexiest country, women opted for Australia, know for its attractive surfer types

Տղամարդիկ Մեծ Բրիտանիան դասել են 4-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է կանանց, նրանց կարծիքով Մեծ Բրիտանիան աշխարհի երրորդ ամենասեքսուալ երկիրն է, իսկ Շոտլանդիան՝ չորրորդ:

Ամերիկան այնքան էլ շահեկան դիրքերում չէ: Ամերիկուհիները ամերիկացի տղամարդկանց դասել են ամենասեքսուալ տղամարդկանց տասնյակի 6-րդ հորիզոնականում, մինչդեռ ամերիկացի տղամարդիկ ամերիկուհիներին  առհասարակ դուրս են թողել լավագույն տասնյակից:

Աշխարհի ամենասեքսուալ երկրները՝ ըստ կանանց

1.  Ավստրալիա
2.  Իտալիա  
3.  Անգլիա
4.  Շոտլանդիա
5.  Իսպանիա
6.  ԱՄՆ
7.  Իռլանդիա
8.  Բրազիլիա
9.  Կանադա
10. Նիդերլանդներ  

Աշխարհի ամենասեքսուալ երկրները՝ ըստ տղամարդկանց

1.  Բրազիլիա
2.  Ռուսաստան
3.  Կոլումբիա
4.  Մեծ Բրիտանիա
5.  Ֆիլիպիններ
6.  Իսպանիա
7.  Ավստրալիա
8.  Բուլղարիա
9.  Հարավային Ամերիկա
10. Կանադա

Լատինական երկրները գերիշխում են տղամարդկանց ցուցակում՝ զբաղեցնելով առաջին երեք հորիզոնականները:

Best of British: Both men and women voted the UK into their top five sexiest countries

Հարցումներն անցկացվել են MissTravel.com կայքի նախաձեռնությամբ: Այս կայքի օգնությամբ գեղեցիկ կանայք ծանոթանում են հարուստ տղամարդկանց հետ, ովքեր պատրաստ են հոգալ այդ կանանց ճանապարհորդական ծախսերը: Պարզվում է, որ ամերիկացի տղամարդիկ գերադասում են ինչ-որ էկզոտիկ տարր մտցնել իրենց կյանքում: Այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են ոչ թե իրենց հայրենակից, այլ արտասահմանցի կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել