Aysor.am-ը գրում է.
Էջմիածնի Մատրոսովի փողոցում հունիսի 18-ին ժամը 17.00-ի սահմաններում անհայտ անձի կողմից կրակոցներ են հնչել, այժմ քայլեր են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեկ վիճաբանություն է եղել և հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի եղբորորդին: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով էլ սկսվել է վիճաբանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



