Տուրիստները հասնում են Գառնու տաճարի մոտ ու ստեղ իրանց ասում են. «Հոպ փարթի ա, գնացեք վաղը կգաք»: Հիասքանչ է, այ էս տեմպերով էլ զարգացնում ենք մեր տուրիզմը, հա բա, որ էսօր էտ մարդը տաճար չմտնի, մի օր ավել կմնա Հայաստանում ու ավել գումար կծախսի: Հա մեր «բարի ու մտածող» մշակույթի նախարարությունը հենց դա էլ պլանավորել է: Չմտածեք, թե ուրիշ բանի համար է մշակութային կենտրոններում փարթի բան կազմակերպվում: Օր ու գիշեր չեն քնում, ազգի մշակույթի պահպանման թեզեր են գրում, ու այդ թեզերը փարթիների ժամանակ քննարկում:
Ախր խնդալու ա, էսքան ռեստորան, հյուրանոց ու եսիմ ինչեր կան Հայաստանում, էտքան ազատ տարածություններ ու դաշտեր կան մեր երկրում, սար ու ձորերի մասին չեմ խոսում, այ ախպեր, հելեք ընդե հաց կերեք, մեկ ա, ձեզ ի՞նչ տարբերություն՝ ուրդե հաց կուտեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/539088696196483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



