Հենրիխ Մխիթարյան. Քննադատությունը մեզ ավելի ուժեղ կդարձնիArmsport.am-ը գրում է.

Բարեգործական այցով Գյումրիում գտնվող Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը խոսել է նաեւ ազգային թիմի վերջին ելույթների վերաբերյալ:

«Վերջին խաղերից հետո շատ քննադատություն հնչեց: Մարզիչն արդեն ասել էր, որ մեր համար չկան ընկերական եւ պաշտոնական խաղեր, մենք բոլոր խաղերին էլ տրամադրվում ենք հաղթանակի:

Այս խաղերը նրա համար էին, որ պատրաստվեինք Դանիայի հետ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է քննադատությանը, ապա այն ավելի ուժեղ կդարձնի մեզ, քանի որ ունենք շատ լավ մարզիչ, ով ամեն ինչում խորհուրդ է տալիս մեզ, իսկ մենք էլ փորձում ենք կատարել նրա առաջադրանքները:

Պետք է առաջ նայել եւ երբեք  չկախել գլուխը, քանի որ պարտություններից հետո հաղթանակներ են գալիս»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել