Emedia.am-ը գրում է.
Հալեպում, մասնավորապես Նոր Գյուղ թաղամասում, իրավիճակն այսօր՝ հունիսի 19-ին, համեմատաբար հանգիստ է, պայթյունների, կրակոցների աղմուկը պակաս է: Երեկ` հունիսի 18-ին, տասնյակ հրասանդներ էին ընկել հայաշատ Սեբիլ շրջանում:
Ինչ վերաբերում է քաղաքում ջրի և էլեկտրաէներգիայի խնդիրներին, ապա Հալեպի հայկական աղբյուրները տեղեկացնում են, որ էլեկտրականությունը կրկին ընդհատումներով օրվա տարբեր ժամերի մի քանի անգամ լինում է, ջրի տագնապն այժմ կարծես այնքան էլ սուր չէ:
Հիմնականում ջրի խնդիր կա բազմահարկ շենքերում, որտեղ ջուրը դժվար է հասնում: Քաղաքի որոշ հատվածներում ջուր չկա: Մարդիկ այժմ սկսել են միջոցներ ձեռնարկել ջուր կուտակելու համար՝ զգուշանալով ջրամատակարարման դադարեցումից:
Բարեբախտաբար, իշխանություններն արդեն հայտարարել են, որ ջուրն արդեն ըմպելի է, և քաղաքացիները կարող են օգտագործել այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



