Araratnews.am-ը գրում է.
Եվրոպական շուկան մենք այսօր կորցնելու խնդիր չունենք: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանըˋ պատասխանալով այն հարցին, թե Հայաստանը Եվրասիական Միությանն անդամակցելով չի՞ կորցնի եվրոպական շուկան:
«Եվրոպական շուկան մենք այսօր կորցնելու խնդիր չունենք, որովհետև եվրոպական շուկայում մենք ունենք արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեզ 6000 անուն ապրանք առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա: Խնդիրը մի քիչ այլ է, օրինակˋ գյուղատնտեսական ապրանքների մասով մենք ունենք ոչ տարիֆային խոչընդոտներ: Բանջարեղենի փաթեթավորման, նրանց տեսքի առումով որոշակի պահանջներ կան, որոնց՝ մեր տված արտադրանքը դեռ չի բավարարում: Միգուցե համային հատկանիշներով լավն են, բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք պետք է մեր գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելուն զուգընթաց նույնպես լուծել»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:



