l_42651in.am-ը գրում է.

Google ընկերությունը, որն ուղիղ մեկ տարի առաջ սկսել է օդ արձակել հսկա օդապարիկներ՝ անլար համացանցի բաշխման համար, ամփոփել է իր նախաձեռնության արդյունքները: Project Loon փորձնական նախագծի ղեկավար Աստրո Տելերի խոսքով՝ Նոր Զելանդիայում առաջին փորձնական արձակումների պահից աերոստատները թռչել են ավելի քան 1.5 մլն կմ: Դրանց թողունակությունը մեծացվել է 10 անգամ: Այս մասին հայտնում է Wired պորտալը:

Տելերն ընդգծել է, որ 2013-ին աերոստատի թռիչքի տևողությունը լավագույն դեպքում կազմել է մի քանի օր, իսկ համացանցի միացման արագությունը չի գերազանցել վարկյանում 1-2 մեգաբիթը: Այժմ դրանք թռչում են միջինը 75 օր՝ առանց դադարի: Բարելավման հաջողվել է հասնել բարձրության կառավարման նոր համակարգի հաշվին:

Դրանից բացի՝ աերոստատներն այժմ տվյալները փոխանցում են LTE հաճախականությունների շրջանակի կիրառմամբ, որպեսզի մոտակայքում գտնող օգտատերերը կարողանան համացանցին միանալ բջջային հեռախոսների օգնությամբ:

Մեծացվել է նաև թողունակությունը՝ վայրկյանում մինչև 22 Մբիթ/վրկ.՝ ալեհավաքային կայանների համար, և մինչև 5 Մբիթ/վրկ.՝ սմարթֆոնների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել