Այսօր C եւ D խմբերում մեկնարկում է երկրորդ տուրը:
C խմբում տեղի է ունենալու խմբի առաջատարների՝ Կոլումբիայի ու Կոտ դը Իվուարի հավաքականների հանդիպումը:
Մասնագետները կարծում են, որ այս խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն կոլումբացիները, թեև չմոռանանք, որ նրանց մրցակիցներն առաջին խաղում հաղթանակ են տարել ճապոնացիների նկատմամբ:

Այս խմբում տեղի է ունենալու նաև հետնապահների հանդիպումը:
Մասնագետները կարծում են, որ Ճապոնիայի հավաքականը հաղթելու է հույներին:
Մեկ խաղ էլ տեղի է ունենալու D խբում:
Մրցելու են նախորդ տուրի անհաջողակաները՝ Ուրուգվայի ու Անգլիայի հավաքականները: Մեծ են համարվում բրիտանացիների հաղթելու հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել