Fortune Theatre_Auditorium_1Կինո, երաժշտություն, թատրոն, նկարչություն…: Սրանք այն երևույթերն են, որոնք օգնում են մարդկանց ինքնաարտահայտվել գեղեցիկի միջոցով:  Դարեր ի վեր արվեստի ճյուղերը եղել են կյանքի արտացոլում: Այդ իսկ պատճառով այսօր կներկայացնեմ աշխարհի տասը ամենահայտնի թատրոնները (ընտրությունը կատարել եմ սուբյեկտիվորեն):

1. Առաջին հորիզոնականում Իտալիայի «Լա Սկալա» թատրոնն է, որը կառուցվել է 1776-1778 թվականներին:

2. Ֆրանսիայի «Գրանդ Օպերա»-ն համարվում է աշխարհում ամենագեղեցիկը, չնայած՝ այժմ պաշտոնապես այն անվանում են «Երաժշտության- պարի ազգային ակադեմիա», բայց ֆրանսիացիերը մինչ այսօր չեն համակերպվել այս անվան հետ և շարունակում եմ դիմել ավանդապես: Այն կառուցվել է 1669 թվականին: Այս թատրոնը մտավ պատմության շարքը «Մավրա» ներկայացմամբ:

3. Վիեննա. այս քաղաքը հայտնի է իր մշակութային կյանքով: Քաղաքի հայտնի թատրոններից է «Վիենսկայա օպերա»-ն, որը կառուցվել է 1600-ականներին: Այն միակն է աշխարհում, որտեղ մինչ այսօր անցկացվում են պարահանդեսներ, որոնց մասնակցում են ամբողջ աշխարհի մեծահարուստները:

4. Անգլիայում հայտնի է Լոնդոնյան «Կովենտ-Գարդեն» թատրոնը, որը կառուցվել է 1637 թվականին: Վերջին վերանորգումը եղել է 1869 թվականին, որից հետո թատրոնը աշխատում է բնականոն հունով: Այս թատրոնի ռեկորդային համերգը եղել է Ալբանոյի ներկայացումը, որտեղ բոլոր 2. 250 նստատեղերը զբաղեցված էին:

5. Նյու-Յորքը ետ չի մնացել մշակույթային կյանքից, այնտեղի ամենահայտի թատրոն-համերգասրահը «Մետրոպոլիտեն»-ն է, որն ի տարբերություն վերը նշած թատրոնների ավելի ժամանակակից է թե՛ դիզայնով, թե՛ տեխնոլոգիաններով: Այն զբաղեցնում է 3.626 հանդիսատես:

6. «Մեծ թատրոն», իհարկե, այս անունը միանգամից ասոցացվում է Մոսկվայի հետ: Կառուցվել է 1776 թվականին: Այս թատրոնում եղել են այնպիսի կոմպոզիտորների համերգներ, ինչպիսիք են՝ Ռախմանինով, Չայկովսկի: Դահլիճը զբաղեցնում է 2.155 հանդիսատես:

7. Այս ցուցակի մեջ երիտասարդ թատրոնն է «Սիդնեյի» թատրոնը, որը կառուցվել է 37 տարի առաջ:

8. Հաջորդ թատրոնը էլի գտնվում է Նյու-Յուրքում՝ «Բորդվեյսկի թատրոն»:

9. «Արենա Դի Վերոնա»․ այս թատրոնը գտնվում է Հռոմում: Այն Հռոմի ամենահին կառույցներից է: Վերակառուցումից հետո (արդեն 30 տարի) այստեղ անցակցվում են ներկայացումներ և համաշխարհային պրեմիերաներ՝ «Կարմեն», «Տուրանդոտ»…, դահլիճը զբաղեցնում է 16.000 հանդիսատեսի:

10. Ամենահայտնի թատրոնը Հարավային Ամերիկայում «Կոլոն» թատրոնն է, որը կառուցվել է 1890 թվականին Բուենոս-Այրես քաղաքում․ տեղավորում է 2.478 հանդիսատես: 

http://www.thegoodlife.ru/art/1891-teatr.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել