37649391in.am-ը գրում է.

Իսրայելցի զինվորները 3 անհետացած դեռահասների որոնման գործողության ընթացքում Հորդանան գետի Արևմտյան ափին ևս 30 պաղեստինցու են ձերբակալել և խուզարկել Արևմտյան ափի ավելի քան 100 տուն: Այս մասին Իսրայելի պետական ռադիոյին հայտնել է ITAR-TASS-ը:

Ձերբակալվածների թվում կա երկու արաբ, որոնց 2011 թ. զինվոր Գիլադ Շալիթի ազատվելու դիմաց բանտերից ազատ էին արձակել:

Իսրայելցի զինծառայող Գիլադ Շալիթն առևանգվել էր 2006 թ., իսկ 2011 թ. հանձնվել էր Իսրայելին՝ պաղեստինցի ավելի քան 1000 արմատականների ազատ արձակման դիմաց:

Հիշեցնենք. հունիսի 12-ին Հորդանան գետի Արևմտյան ափին անհետացել է 3 իսրայելցի դեռահաս:

Դեռահասների որոնման գործողության ընթացքում իսրայելցի զինվորները ձերբակալել են ավելի քան 280 պաղեստինցու, որոնց մեծ մասը ՀԱՄԱՍ շարժման ակտիվիստներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել