Պարզվում է՝ շատ աստղեր ոչ միայն սիրում են արվեստն ու գնահատում այն, այլև իրենք են ստեղծագործում: Շատերը նախընտրում են գեղանկարչությունը՝ դա լինի յուղաներկով, ակրիլով, թե ջրաներկով: 

Ինչպես բոլոր գեղանկարիչների դեպքում` նկարչությամբ տարված աստղերի տաղանդն ու կարողությունները նույնպես տարբերվում են մեկը մյուսից: Դե ինչ, դատեք ինքներդ:

Լյուսի Լյու

Actress Lucy Liu is also an accomplished painter and holds her own art shows in galleries.

Լյուսի Լյուն թերևս ավելի հայտնի է «Սպանել Բիլին» և «Չարլիի հրեշտակները» ֆիլմերում ունեցած իր դերերով, սակայն դրանից զատ Լյուն տաղանդավոր աբստրակտ նկարչուհի է: Նա արդեն մի քանի տարի Յու Լինգ կեղծանվան տակ նկարում է, սակայն վերջերս պատկերասրահներում ցուցադրություններին ժամանակ նա բացահայտեց, որ այդ տպավորիչ աշխատանքների հեղինակը հենց ինքն է:

Դեյվիդ Բոուի

Avant garde musician David Bowie went to art school before becoming famous, and is recognized as a talented painter.

Մինչև որպես երաժիշտ համաշխարհային հռչակ ձեռք բերելը` Դեյվիդ Բոուին արվեստ ու դիզայն է ուսումնասիրել ու նկարել: Ավանգարդ ոճի նրա աշխատանքներում կարելի է խորություն ու սյուրռեալիզմի տարրեր նկատել:

Ջոնի Դեպ

Actor Johnny Depp is multi-talented, and his paintings show just one side of his multi-faceted talents.

Ջոնի Դեպը ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլև հրաշալի նկարիչ: Նրա ոճը դեռևս կռելի է, սակայն դրա մեջ յուրահատուկ ձեռագիր կա, որով Դեպը կարողանում է ուշադրություն գրավել :

Ջոնի Միթշել

Joni Mitchell considers herself a painter first and a musician second, and her artwork has been featured on the covers of her albums.

Երգչուհի և երգահան Ջոնի Միթշելը ոչ միայն իր յուրահատուկ ձայնով ու երգերով է հայտնի, այլև իր ցնցող գեղանկարներով, որոնցից շատերը օգտագործվել են նրա ձայնասկավառակաների շապիկներին: Չնայած նա 19 տարեկանում դուրս է մնացել արվեստի դպրոցից, այնուամենայնիվ, նա իրեն միշտ համարել է առաջինը նկարչուհի և հետո նոր միայն երգչուհի:

Ջիմ Քերրի

Comedian Jim Carrey expresses himself through painting as well as acting.

Ջիմ Քերրին հայտնի է իր հումորային դերերով, ինչու չէ, նաև դրամատիկ դերերով, ինչպես, օրինակ, «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում: Դրանից զատ, սակայն, Ջիմ Քերրին հրաշալի նկարիչ է և նախորդ տարի նույնիսկ անհատական ցուցահանդես ունեցել Փալմ Սթրինգսում:

Ջոննի Քեշ

Even the Man In Black himself, Johnny Cash, put brush to paper from time to time.

Լեգենդար երաժիշտ Ջոննի Քեշը երկար տարիներ նկարել է, սակայն երբեք չի մտածել, որ իր աշխատանքները կարող են դուր գալ աշխարհին: Այնուամենայնիվ, նրա «Թռիչք» աշխատանքը բավականին պահանջված էր: Ինչևէ, Քեշը սրտանց միշտ երաժշտության մեջ է եղել, ու նրա շրջագայություններն ու ձայնագրվելու ժամանակացույցը քիչ ժամանակ է նրան թողել նկարելու համար:

Բոբ Դիլան

Musician Bob Dylan also paints a wide variety of subjects.

Բանաստեղծ, երգահան Բոբ Դիլանի գեղանկարների ոճի մեջ իմպրեսիոնիստական հետքեր կան, այնուամենայնիվ, 1994թ-ից դրանք Դիլանը Մետիսից ոգեշնչված իր ստեղծագործությունների 3 գիրք է հրատարակել:

Սթիվ Նիքս

Songstress Stevie Nicks creates dreamlike paintings full of color and detail.

Երգչուհի Սթիվի Նիքսը արվեստի աշխարհ մտավ արյան քաղցկեղով հիվանդ իր ընկերոջ շնորհիվ ու իր գեղանկարները նվիրեց իր ընկերոջը:

Ջեյմս Ֆրանկո

Modern Renaissance man James Franco paints as well as acts and directs.

Դերասան Ջեյմս Ֆրանկոն ոչ միայն դերասանական արվետում է հրաշալի, այլև գեղանկարչական արվեստում:

Էնթոնի Հոփքինս

Its no surprise that when Anthony Hopkins turns his hand to painting, he produces superb and slightly disturbing artwork.

Թերևս զարմանալի չէ, որ Էնթոնի Հոփքինսը հրաշալի է այն ամենում, ինչ մտքին դնում է: Մի անգամ Պաբլո Պիկասոյի դերը խաղալուց հետո նա սկսեց նրա ազդեցությամբ ստեղծագործել, սակայն նրա ստեղծագործություններում ինչ-որ մթություն կա ու փոքր-ինչ վախեցնող ինչ-որ բան, որը կարելի սպասել այն մարդուց, ով մարմնավորել է Հաննիբալ Լեկտերին:

Ջենիս Ջոպլին

Had she had more time, perhaps musician Janis Joplins paintings would have become as famous as her songwriting.

Երաժշտության թագուհի Ջենիս Ջոպլինը, ով երիտասարդ տարիքում ողբերգական մահով լքեց կյանքը, ոչ միայն լեգենդար երաժշտության մի ամբողջ ցանկ թողեց, այլև տպավորիչ գեղանկարների հավաքածու: Միգուցե ժամանակի ընթացքում նրա գեղանկարները նույնքան հայտնի դառնային, որքան նրա երաժշտությունը:

Ֆրենկ Սինատրա

Even Frank Sinatra tried his hand at painting, though nothing rivals his crooning voice.

Նույնիսկ Ֆրենկ Սինատրան է վրձինը վերցրել իր ձեռքը: Եվ չնայած նա ամենևին վատ չի նկարել, այնուամենայնիվ, նրա անկրկնելի երգեցողությունը ավելի նախընտրելի է:

Սիլվեստեր Ստալոնե

Actor Sylvester Stallone has been known to pick up a paintbrush as well.

Սիլվեստեր Ստալոնեն ֆիլմարտադրության պատմության մեջ իսկական խորհրդանիշ է դարձել, սակայն քչերը գիտեն, որ նա նաև նկարում է, և գրեթե այնքան երկար ժամանակ, որքան որ նկարահանվում է ֆիլմերում:

Մայքլ Ջեքսոն

The King of Pop, Michael Jackson, displayed incredible talent with this painting of Charlie Chaplin, done when Michael was only 9 years old.

Թերևս բոլորս էլ գիտենք, որ փոփի արքա Մաքլ Ջեքսոնը բազմատաղանդ երաժիշտ էր: Սակայն քչերը գիտեն, որ դեռ երեխա ժամանակ Ջեքսոնը տաղանդավոր նկարիչ էր: Չարլի Չապլինի այս նկարը Ջեքսոնը նկարել է երբ ընդամենը 9 տարեկան էր:

Մերիլին Մոնրո

Actress Marilyn Monroe created paintings as lovely as she was.

Ցնցող դերասանուհի Մերիլին Մոնրոն արվեստի բազմաթիվ աշխատանքների ստեղծման ներշնչանք է եղել, սակայն նա ինքն էլ սիրում էր նկարել: Այս վարդի պատկերը՝ մակագրությամբ, Մոնրոն նվիրել է Ջոն Քենեդիին:

Ռոննի Վուդ

Musician Ronnie Wood of the Rolling Stones is also an exceptionally talented and prolific painter.

Ռոուլին Սթոունս խմբի երաժիշտ Ռոննի Վուդը նաև տաղանդավոր նկարիչ է ու յուրահատուկ ոճ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել