Ես հավատում եմ, որ Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հրաժարական է տվել իսկապես այն պատճառով, որ մասնավոր սեկտորում աշխատանքը գերադասում է պետական գործից:
Եթե իրերն իրենց անունով կոչենք, սա երկու պատճառ կարող է ունենալ:
Նախ, պետական հիմնարկներում մարդկանց աշխատավարձը ցածր է, ու մարդիկ որոշակի դիսկոմֆորտ են զգում այդ կարգավիճակում: Այդ աշխատավարձով տուն պահել հնարավոր չէ, կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնվելը՝ ոչ ցանկալի:
Եվ երկրորդ, Հայաստանում պետական ինստիտուտներն այնքան վարկաբեկված են, որ ինքնադրսևորման այլ դաշտ ունեցող մարդիկ աշխատում են հեռու մնալ դրանց հետ ասոցացումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել