«ԱԺ երեկվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն հայտնվել էր անհարմար վիճակում: Քվեարկության ժամանակ ԱԺ 5 խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի բոյկոտի արդյունքում ՀՀԿ-ին չհաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումն ու երկու նախագիծ չընդունվեց, այդ թվում և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Ուշագրավը, սակայն, այն է, որ սույն օրենքի նախկին քննարկումների ժամանակ ընդդիմությունը ևս կողմ էր արտահայտվել ՏՏ ոլորտի մասին օրինագծին, բայց երեկ չքվեարկելով՝ այն տապալեց: Հիմա կառավարությունը ստիպված է այս նախագիծը խորհրդարան մտցնել նույն ընթացակարգով՝ սկսելով զրոյից: Այս փաստը ևս մեկ անգամ ի դերև է հանում այն տխուր իրողությունը, որ հայրենի խորհրդարանում պայքարը ոչ թե լավ և ավելի լավ օրենսդրություն ունենալու միջև է, այլ գործում է միմյանց «ինադու» քայլեր անելու սկզբունքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել