Ֆուտբոլի հավաքականները նման են բնությանը:
Բնության պես արթնանում են, ծաղկում, հետո հանգում են աշնան թախծոտ գույների մեջ:
Բնության զարթոնքն Աստծո շնորհն է, բնության մահը՝ նույնքան անխուսափելի ու օրինաչափ, նրա դեմ պայքարը՝ անմտություն:
Իսպանիայի այս հավաքականը ապրել է իր գարունը՝ մեզ պարգևելով բազում գեղեցիկ պահեր, մեծ թռիչք ու հույզեր:
...Այսօր եկել է աշնան պահը ու այդ թախծոտ գույների մեջ՝ մենք պետք է շնորհակալություն հայտնենք ու ծափահարենք իսպանական ֆուտբոլի լեգենդներին՝ Իկեր Կասիլիասի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել