Yerevannews.am-ը գրում է.

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում տեղի է ունենում շախմատի աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնությունները: Շախմատի աշխարհի արագ առաջնությունը բաղկացած է 15 տուրից, առայժմ կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են Սեւրգեյ Մովսեսյանը, Լեւոն Արոնյանը, Զավեն Անդրիասյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 113 մասնակիցներ: Հաղորդում է  Նշենք, որ 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով 45-րդ հորիզոնականում էր: Հաջորդող 5 պարտիաներից հայ շախմատիստը վաստակել է 4.5 միավոր եւ այժմ գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Մագնուս Կարլսենին: Մասնակիցների դասավորությունը 10 տուրից հետո

1. Կարլսեն 8

2.Արոնյան 7.5

3.Նեպոմնյաշչի 7

13.Մովսեսյան 6.5

42.Սարգսյան 5.5

61.Անդրիասյան 5: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել