ԵՄ-ի պարտադրմամբ Գյուղնախարարությունը ստիպված ներկայացրել է անհեթեթ օրենքների շարք: Եթե ժամանակին ծիծաղում էինք մանր և խոշոր եղջրավոր անասուններին բռնաբարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի վրա, ապա խնդրեմ մի քանի Եվրոպայապարտադրված օրենքներ ներկայացնեմ, բայց ասեմ, որ գյուղնախարարությունը սրա հետ այնքան էլ կապ չունի ու իզուր է ծաղրական վերաբերմունքը նախարարությանը:
Եվ այսպես բռնվեք, օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է կենդանիներին միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիների առանց ցավազրկման ամորձատում, արգելվում է կենդանիների առանց ցավազրկման եղունգների հեռացում, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը սեղմելը, պոչերը սեղմելը, եղունգներից մորթուց բռնած քարշ տալը և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/703416803026704
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել