Sport.am-ը գրում է.
Բրազիլիայում արդեն շուրջ 1 շաբաթ ընթացող մունդիալի ընթացքում բրազիլական խաղադաշտերով են վազում ոչ թե պարզապես ֆուտբոլիստներ, այլ՝ ոտքիս գլուխ եվրոներ... Ձեզ ենք ներկայացնում նրանցից ամենաթանկերին:
1.Էդինսոն Կավանի, Ուրուգվայ, 60 մլն եվրո

Իտալիայի առաջնությունների լավագույն ուրուգվայցի ռմբարկուն է, այժմ խաղում է ֆրանսիական ՊՍժ-ում,սակայն՝ «Մանչեսթր Յունայթեդի» դիտակետում է:
2.Նեյմար, Բրազիլիա, 60 մլն եվրո

Նեյմարը բրազիլական ֆուտբոլի Ջասթին Բիբերն է: Երես առած մետրոսեքսուալ «Բարսելոնայում» Մեսսիի հետ տանդեմում կոչվածծ է բոլորին աջուձախ ջախջախելու:
3.Մարիո Գյոցե, Գերմանիա, 55մլն եվրո

Euro-2012-ի բրոնզե մեդալակիրը անուն հանեց «Բորուսիայում», սակայն նախորդ ամռանը սկանդալայհոտ տեղափոխվեց «Բավարիա»: Գերմանացի ռեփերներն անգամ երգ գրեցին՝ նրան նվիրված, որում մեկ «առնետ» էին կոչում, մեկ՝ «Հուդա»...
4.Անդրես Ինյեստա, իսպանիա, 55 մլն եվրո

Իսպանիայի ոսկե հավաքականի ոսկե տղան՝ «Բարսելոնայում» առավել հայտնի «աճպարար» մականվամբ:
5.Լուիս Սուարես, ՈՒրուգվայ, 52 մկն եվրո

Սուարեսն իր աստեղային ժամն ապրեց Մունդիալ-2010-ին, երբ իր թիմը հասավ ընդհուպ մինչեւ կիսաեզրափակիչ, 1 տարի անց էլ ճանաչվեց Ամերիկայի գավաթի լավագույն խաղացող
6.Մեսութ Օզիլ, Գերմանիա, 50 մլն եվրո

Մադրիդի «Ռեալի», ապա նաեւ՝ «Արսենալի» աստղը աստղ է նաեւ Գերմանիայի հավաքականում
7.Սեսկ Ֆաբրեգաս, Իսպանիա, 50 մլն եվրո

Եվրոպայի լավագույն ասիստենտներից մեկը կրկին Իսպանիայի ոսկե հավաքականի անդամ է
8.Հալկ, Բրազիլիա, 48 մլն եվրո

Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկն է... Առանցքային դեր ունի Բրազիլիայի հավաքականում
9.Ուեյն Ռունի, Անգլիա, 45 մլն եվրո

Ի՞նչ կարելի է ասել մի հարձակվողի մասին, ում մականունը «Շրեկ» է: Միայն մի բան՝ 305 խաղ-156 գոլ ակումբում... Իր սերնդի՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստն է..
Անգինները
Լիոնել Մեսսի, Արգենտինա

Հասակը՝ 169 սմ
Քաշը՝ 67 կգ
Տարիքը՝ 26 տարեկան
Ակումբը՝ «Բարսելոնա»
Գինը ֆուտբոլային շուկայում՝ 120 000 000 €
Մականունը՝ լու
Նվաճումները՝ Չեմպիոնների լիգա (3), Իսպանիայի չեմպիոն (6)
Հավաքական՝ Օլիմպիական չեմպիոն (2008)
FIFA-ի տարվա խաղացող՝ 4 (2009, 2010, 2011, 2012)
Ընկերուհին՝ Անտոնելլա Ռոկուցցո

Քրիշտիանու Ռոնալդու

Հասակը՝ 187 սմ
Քաշը՝ 85 կգ
Տարիքը՝ 29 տարեկան
Ակումբը՝ «Ռեալ», Մադրիդ
Գինը ֆուտբոլային շուկայում՝ 100 000 000 €
Մականունը՝ KR7
Նվաճումները՝ Չեմպիոնների լիգա, Անգլիայի չեմպիոն (3), Իսպանիայի չեմպիոն
Հավաքական՝ Euro 2004 (արծաթ), Euro 2012 (բրոնզ)
FIFA-ի տարվա խաղացող՝ 2 (2008, 2013)
Ընկերուհին՝ Իրինա Շեյք
