Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից ինձ ամենաշատը հետաքրքրեց ՄՄ մտնելուց հետո մաքսատուրքերի վերաբերյալ նրա արած պարզաբանումները: Փաստորեն, պարզվեց, որ մեր դալալներն ու չստացված ավտոսպեկուլյանտները քաշվեցին:
Վարորդներն ու թեմայի հետ առնչություն ունեցողները տեղյակ են, որ ինչ էս ՄՄ մտնելու շուխուռը սկսել ա, ակտիվորեն դրսից մեքենաներ են ներկրում, որովհետև խոսակցություններ կային, որ հունվարի 1-ից ոչ ՄՄ տարածքից ներկրվող մեքենաների համար մաքսատուրքը բարձրանալու է ու դառնա 25 տոկոս:
Էս լուրի ֆոնին մարդիկ որտեղից ասես փող էին ճարում, որ հասցնեն դեռ էժան ժամանակով ներկրեն, իսկ հետո՝ երբ թանկացնեն, արդեն թանկացվածի գնահաշվարկով վաճառեն ու գերշահույթ կունենան:
Ու հիմա, ինչպես պարզվում ա, մարդիկ շտապել էին, ու լավագույն դեպքում գերշահույթ չի ակնկալվում, որովհետև Սերժ Սարգսյանն ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ կոնկրետ մեքենաների ու մի քանի այլ անվանում ապրանքատեսակների համար մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է առնվազն 5 տարով, և դա եղել է ՀՀ-ի բանակցային պահանջներից մեկը, որը բավարարվել է:
Այնպես որ, ով հույս ուներ սպեկուլյացիայի հաշվին մի քանի հազար դոլար ավել աշխատել ամեն մեքենայի վրա, հիմա պետք է մտածի, որ մինուսով դուրս չգա, որովհետև իրոք չափից շատ մեքենաներ են ներկրել, ինչը չի կարող չազդել գնի անկման վրա: