Ադրբեջանցիների նոր մեղադրանքը` Հայաստանը վտանգավոր էArmnewsTV.am-ը գրում է.

Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի երրորդ օրը ադրբեջանցիները Հայաստանին մեղադրել են Աֆղանստանի հարցում թշնամական երկիր լինելու համար: Սեմինարին ներկա քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը թվիթերում իր զարմանքն է հայտնել: 

Ավելի վաղ ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակավ բողոքել էին, որ հայերը շփվում են լրագրողների հետ: Ռիչարդ Կիրակոսյանը նույնիսկ հարցազրույց է տվել ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը:

Ադրբեջանցի պաշտոնյաները կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր հայ պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թևան Պողոսյանը հայ լրագրողներին հաղորդել են, թե իրենց Բաքվում հսկում են բանտային ռեժիմով: Իրականում հայկական պատվիրակության անդամները ընդունելության հետ կապված որևէ դժգոհություն չեն արտահայտել, նրանց ուղեկցում են թիկնապահներ, հայերը Բաքվում անգամ զբոսնել են: Այս լուսանկարը հրապարակել է Ռիչարդ Կիրակոսյանը: Դժգոհություն արտահայտողները ադրբեջանցիներն են, նրանք բողոքի ցույց են անցկացրել հայերի դեմ:

Վերջին օրը ՆԱՏՕ-ի սեմինարի քննարկման թեման Իրանն ու Աֆղանստանն էին: Միջոցառումն ավարտվել է, հայ մասնակիցները ադրբեջանցիներին հրավիրել են Հայաստան` մյուս տարի ՆԱՏՕ մեկ այլ միջոցառմանը մասնակցելու համար: Հայ մասնակիցները երեկոյան կվերադառնան տուն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել