
Կյանքում լավագույն ու ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսել կամ նույնիսկ շոշափել: Դրանք պետք է զգալ սրտով: Հելեն Քելեր
Որքան բախտավոր ենք մենք՝ մարդիկս, որ զգալու կարողություն ունենք: Էմոցիաներն են մեզ մարդ դարձնում: Դրանք մեզ հնարավորություն են տալիս շփվելու, հոգ տանելու ու կապվելու մեր մոլորակի վրա գտնվող ամեն ինչին այնպես, ինչպես ոչ մի ուրիշ արարած չի կարող: Իհարկե, միայն դրական զգացումներ չէ, որ ունենում ենք` երբեմն նաև տխրելով, սակայն սա մարդկային կյանքի ի մասն է կազմում: Մարդկանց մեծ մասին կենսափորձն այնքան գեղեցիկ ու գարշելի է դարձնում, որքան այն կա: Ձեր զգացմունքները մի թերագնահատեք: Հենց այսօրվանից ինքներդ ձեզ թույլ տվեք զգալ:

1 Սիրահարվելը
Սիրահարվելը հրաշալի զգացում է: Ոչ մի ուրիշ զգացում չկա, որ կփոխարիներ սիրահարվելուն, և հատկապես, երբ այդ զգացմունքը փոխադարձ է: Երբեք մի թերագնահատեք այդ զգացմունքը: Այն կյանքը փոխող փորձառություն է: Ամեն ինչ արա սերը պահպանելու համար:
2 Ինչ-որ մեկին կորցնելու զգացումը
Հարազատ մեկին կորցնելը չափազանց տխուր ու միաժամանակ իմաստալից է: Երբեք մի թերագնահատեք այդ զգացումը: Այն օգնում է հասկանալ, թե որքան արագ է անցնում կյանքը: Դու սկսում ես հասկանալ ու գնահատել նրանց, ում սիրում ես, երբ դեռ կողքիդ էին ու կյանքիդ մասն էին կազմում: Խոսիր, լաց եղիր, ուրախացիր, ամեն օր նրանց հետ կիսիր արժեքավոր ժամանակդ: Գնահատիր այն մարդկանց, ովքեր կողքիդ են, ինքդ եղիր ծնողներիդ, կնոջդ, ամուսնուդ, երեխաներիդ կողքին:
3 Ինքդ քեզ սիրելը
Ինքդ քեզ սիրելը ու հանգիստ, բավարարված ու ինքնավստահ զգալը ինքդ քո հանդեպ չափազանց կարևոր զգացում է: Այն քեզ թույլ է տալիս այս աշխարհում ամուր կանգնել երկու ոտքերիդ վրա: Ինքդ քեզ սիրիր ու ընդունիր: Ամեն օր հիշեցրու ինքդ քեզ, որ գեղեցիկ ես, խելացի ու հրաշալի ստեղծված: Ամեն դեպքում դու չես կարող սիրել ու հոգ տանել մյուսների նկատմամբ, եթե առաջինը ինքդ քեզ չսիրես ու քո մասին հոգ չտանես:

4 Ընկերությունը
Եթե քո կյանքում կա գոնե մեկը, ում հետ ամբողջովին հանգիստ ես զգում, ում հետ կիսվում ես քո անձնական կյանքի մանրամասներով՝ առանց ամաչելու կամ անհարմար զգալու, մի թերագնահատիր այդ հարաբերությունները: Այսօր շատ մարդիկ միայնակ ու կորած են զգում, նույնիսկ, երբ շրջապատված են բազմաթիվ մարդկանցով, որովհետև նրանց հարաբերությունները խորը չեն: Հաճախ շփվեք ընկերների, հարևանների ու հարազատների հետ, կամ ընտանի կենդանի ձեռք բերեք, եթե դրա անհրաժեշտությունը կա:
5 Կոտրված սիրտը
Կոտրված սրտի զգացումը կարելի է զգալ յուրաքանչյուր տարիքում: Երբ այդ զգացումը խոցում է սիրտը, այն ազդում է ուղեղի այն նույն հատվածի վրա, որը պատասխանատու է ֆիզիկական ցավը զգալու համար: Մի փորձիր անզգայացնել այդ զգացումը կամ էլ մի երդվիր, որ այլևս երբեք ոչ մի հարաբերություն չես ունենա: Փոխարենը ինքդ քեզ թույլ տուր զգալ այն, ինչ զգում ես: Քո փորձառությունից սովորիր ու ժամանակ տուր ինքդ քեզ բուժվելու համար: Ժամանակը իրապես բուժում է բոլոր վերքերը, նույնիսկ եթե այդ պահին կասկածում ես:
6 Աշխատանքը լավ կատարելու բավարարվածություն
Բավարարվածության խորը զգացում է պատում քեզ, երբ գիտես, որ լավագույն կերպով ես արել առաջադրանքդ: Այս զգացումը մի թերագնահատիր: Այն մոտիվացնող ուժեղ զգացում է, որը ոգեշնչում ու ոգևորում է քեզ: Այնուամենայնիվ, երկար մի տարվիր հաջողություններով: Հպարտ եղիր այն ամենով, ինչ անում ես, կարևոր չէ՝ որքան փոքր կամ անկարևոր կթվա, ու շարունակիր առաջ շարժվել:
7 Բարություն գործելուց հետո բավարարվածության զգացումը
Մեկ այլ մարդու նկատմամբ թե կենդանու, ինչ-որ յուրահատուկ, ջերմ ու անբացատրելի բավարարվածության ու հպարտության զգացում ես ունենում: Այն թե քեզ թե մյուսներին իրապես երջանիկ է դարձնում: Պարզապես բարություն արա առանց դրա համար որևէ այլ բան ակնկալելու: Իրական բարություն ցույց տուր և այն իրական բարություն կծնի:

8 Համեղ ճաշը վայելելը
Լավագույն զգացումներից է համեղ, անուշաբույր ճաշը վայելելը՝ հատկապես, երբ շրջապատված ես սիրող ընտանիքով ու ընկերներով: Այդ զգացումը մի թերագնահատեք: Պարզապես ըմբոշխնեք տանը պատրաստած հրաշալի ճաշը՝ մի գավաթ անուշաբույր գինով: Շատերը տարբեր պատճառներով՝ առողջական խնդիրներից մինչև ուտելիքի թանկ գինը, չեն կարողանում վայելել ուտելիքը:
9 Հաջողությունը
Հաջողությունը հեշտ չի գալիս: Դու ծանր աշխատանք ես կատարում, արյուն ու քրտինք զոհաբերում: Ցավի ու դժվարությունների դիմակայում: Իսկ վերջում դու հաղթում ես, չեմպիոն դառնում: Դա իրապես որ փառավոր զգացում է: Վայելիր, երբ այն գա: Հաղթողները հաճախ շարունակում են հաղթել, որովհետև նրանք արդեն զգացել են հաղթանակի համը:



