MW-BX695_citi_b_20140327120108_OR1in.am-ը գրում է.

Ամերիկյան CitiGroup բանկը Հոնգկոնգի կենտրոնում 699,8 մլն դոլարով «Արևելյան աշտարակ» (East Tower) անունով նոր օֆիսային շենք է ձեռք բերել, որը կդառնա նրա շտաբ-բնակարաններից մեկը: Այս մասին հայտարարել են Նյու Յորքում հիմնավորված ֆինանսական ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնում է ITAR-TASS-ը:

Նրանց խոսքով՝ այդ գումարը խոշորագույնն է, որը երբևէ վճարել են Հոնկոնգում՝ Ասիայի և ամբողջ աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկում, գրասենյակային տարածք գնելու համար: Ավելի վաղ անշարժ գույքի առևտրի գործում մասնագիտացած Wheelock ընկերությանը պատկանած 21-հարկանի աշտարակում 5 000 մարդ կաշխատի: Շենքի բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը կգերազանցի 47 ք. կմ-ը:

Նախատեսվում է, որ շենքի վերանորոգումը կավարտվի մինչև 2015 թ. վերջ: Աշխատակիցները, որոնք կտեղափոխվեն այնտեղ, ներկայումս աշխատում են Հոնկոնգում գտնվող այլ օֆիսներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել