ԱՄՆ Ջորջիա նահանգում կրկին կիրականացվի մահացու ներարկմամբ մահապատիժPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ Ջորջիա նահանգում առաջին անգամ պատրաստվում են մահացու ներարկման օգնությամբ մահապատիժներ իրականացնել, այն բանից հետո, երբ ապրիլին բանտարկյալ Քլեյթոն Լոքեթի կյանքին չեն կարողացել վերջ տալ 20 րոպե: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Ջորջիայից բացի՝ չորեքշաբթի մահվան դատապարտվածներին մտադիր են մահապատժի ենթարկել Միսուրի և Ֆլորիդա նահանգների իշխանությունները:

Նշենք, որ ապրիլի 13-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգում մահապատժի դատապարտված 3 բանտարկյալներ մահապատժի անհաջող իրագործումից հետո բողոք են ներկայացրել դատարան, քանի որ 38-ամյա Քլեյթոն Լոքեթը, ով մեղավոր էր ճանաչվել սպանության և բռնաբարության համար, մահացել է ներարկումից 20 րոպե անց միայն, սովորաբար, այդ գործընթացը տևում է 12 րոպե:

Մայիսի 21-ին ԱՄՆ Գերագույն դատարանը կասեցրել է ԱՄՆ մեկ այլ նահանգում` Միսուրիում, բանտարկյալի մահվան դատավիճռը մինչև վերաքննիչ բողոքի քննումը:

Փաստաբանները պնդում են, որ մահացու ներարկման դեպքում բացառիկ հիվանդությամբ տառապող դատապարտյալի մոտ կարող են առաջանալ ուժեղ ցավեր և խեղդուկ, ինչի հետևանքով կխախտվի ոչ ստանդարտ ու դաժան պատժի սահմանադրական արգելքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել