Թեստերի կառուցվածքային փոփոխությունների պատճառով «Օտար լեզու» առարկայի միջին միավորը նվազել է. ԳԹԿPanorama.am-ը գրում է.

«Օտար լեզու» առարկայի միասնական քննության միջին միավորը, նախորդ տարվա համեմատ նվազել է, ինչը պայմանավորված է թեստերի կառուցվածքային փոփոխություններով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը:

Ըստ նրա, այս տարի թեստերում ավելացել են նաև կարճ պատասխաններով առաջադրանքներ, մինչդեռ նախորդ տարի եղել է միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ: 

«Ըստ էության, պատահական նշումները, անգիր սովորելն ավելի դժվարացել է»,- ասաց ԳԹԿ ներկայացուցիչը:

«Օտար լեզու» առարկայի (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությանը մասնակցել է 6000 դիմորդ, որից 5242-ը միայն «Անգլերեն» առարկայի քննությանը: «Անգլերենի» միջին միավորը եղել է 14,01:

«Օտար լեզու» առարկայի քննությունից անբավարար ստացել է դիմորդների 8,6 տոկոսը, առավելագույն՝ 20 միավոր, 201 հոգի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել