Life.panorama.am-ը գրում է.

«Սատանայի աստվածաշունչը» 75 կգ քաշով 624 էջանոց ձեռագիր է: Դրա կազմը 92/50 սմ է: Գիրքը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 160 ավանակի կաշի:
Այս Աստվածաշունչը գրվել է XII – XIII-րդ դարերում: Առասպելի համաձայն` մի հոգևորական, իր մեղքերը քավելու համար, խոստացել է գիրքը գրել մեկ գիշերում: Սակայն, հասկանալով, որ դա անհնար է, օգնություն է խնդրել սատանայից:
Չեխիայի Ազգային գրադարանի միջնադարյան ձեռագրերի մասնագետ Զդենեկ Ուխլիրն ասում է. «Ձեռագիրը, ամենայն հավանականության, գրել է Պոդլաժիցե քաղաքի բենեդիկտյան վանքի մի հոգևորական` XIII-րդ դարի սկզբին»: Մասնագետի խոսքերով` վանականը գիրքը գրել է 10-12 տարում: Ի սկզբանե այն բաղկացած է եղել 640 էջից, որոնցից լավ վիճակում պահպանվել է 624-ը:
Գիրքը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից, Իսադոր Սևիլյացու «Ստուգաբանությունից», Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմից», «Մեղավորի հայելուց», դավադրությունների տարբեր ձևերից և սրբերի օրացույցից:
Գրքի 290-րդ էջում` սուրբ գրերի կողքին, նկարված է ոչ այլ ոք, քան հենց սատանան: Հատկանշական է նաև, որ այդ նկարից մի քանի էջ` առաջ և հետո, ավելի մուգ գույնի են, իսկ գրի ոճը տարբերվում է այլ գրություններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



