Lurer.com-ը գրում է.
Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտարարել է, որ Հարավային Օսիան ճանաչել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հանրաքվեի արդյունքները, որը կայացել էր 2014 թվականի մայիսին։ Այդ մասին հայտնում է interfax.ru-ն։
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտնել է, որ հարգելով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի կամարտահայտումը՝ Հարավային Օսիան ճանաչում է հանրաքվեի արդյունքները:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դիմել էր 15 պետությունների, որոնց շարքում էին նաև Ռուսաստանը, Հայաստանը, Աբխազիան, Բելառուսը, Վենեսուելան, Ինգուշեթիան, Ղազախստանը և այլք՝ խնդրելով ճանաչել Հանրապետության հանրաքվեի արդյունքները:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=146695&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել