Երեք տասնամյակ տեսական ուսումնասիրություններ ու որոնողական աշխատանքներ իրականացնելուց հետո գիտնականները հայտնել են, որ իրենք վերջապես Երկրի միջնապատյանում գտել են մի հսկայական ջրամբար: Սա այնքան մեծ ջրամբար է, որ կարող էր երեք անգամ լցնել Երկրի օվկիանոսները: Այս հայտնագործությունից հետևում է, որ Երկրի մակերեսի վրա գտնվող ջուրը ներսից է մակերևույթ բարձրացել ջրի շրջապտույտի արդյունքում: Սա հակադրվում է սառցե գիսաստղերի մասին տարածված տեսությանը, ըստ որի՝ գիսաստղերը բախվել են Երկիր մոլորակին միլիարդավոր տարիներ առաջ: Ինչպես միշտ, որքան ավելի խորությամբ ենք մենք հասկանում, թե ինչպես է ստեղծվել Երկիր մոլորակը, և ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում դրա ստորին շերտերում, այնքան ավելի ստույգ կերպով ենք կարողանում կանխատեսել ապագան: Ծովի մակարդակները, կլիմայական փոփոխությունները և մի շարք այլ երևույթներ սերտորեն կապված են տեկտոնական գործընթացների հետ: 

Earth is like an onion: Layers

Այս նոր հետազոտությունը, որի հեղինակներն են մի խումբ ամերիկացի գեոֆիզիկոսներ և գիտնականներ, բազմապատկում է USArray-ի տվյալները: Ամերիկայի տարբեր վայրերի հարյուրավոր երկրաշարժագրեր հետևում են Երկրի միջնապատյանում և միջուկում տեղի ունեցող շարժումներին: Մի քանի տարի այդ շարժումներն ուսումնասիրելուց ու բազում բարդ հաշվարկներ անելուց հետո գիտնականները սկսեցին հավատալ, որ իրենք հայտնաբերել են ջրի հսկայական պահուստ, որը գտնվում է անցումային գոտում՝ վերին և ստորին միջնապատյանի միջև: Այս վայրը երկրի մակերևույթից 400-600 կմ խորության վրա է գտնվում:   

Earths crust, cutaway diagram

Ինչպես և կարելի է պատկերացնել, այդքան մեծ խորության վրա ամեն ինչ մի փոքր բարդ է: Խոսքը այնպիսի ջրի պահուստի մասին չէ, որին կարելի է հասնել նույն կերպ, ինչպես նավթահորին:  Մարդու ձեռքով փորված ամենախոր հորատանցքը ընդամենը12 կմ խորության վրա է եղել, այսինքն՝ այն հասել է երկրակեղևի մոտավորապես կեսին: Ավելի խորը փորելն անհնար էր, քանի որ գեոջերմային էներգիան հալեցնում էր գայլիկոնի (дрель) շեղբը: 660 կիլոմետրը շատ մեծ խորություն է, և այդ խորության վրա տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում:  

Նոր տեսության համաձայն՝ Երկրի միջնապատյանը լի է ռինգվուդիթով: Մենք գիտենք տարբեր գիտափորձերից, որ ծայրաստիճան ճնշման տակ ռինգվուդիթը կարող է, այսպես ասած, թակարդել ջուրը՝ կասեցնելով դրա շարժումը: USArray-ի կողմից անցկացված չափումները ցույց են տալիս, որ մինչ կոնվեկցիայի հետևանքով ռինգվուդիթը ավելի խորը դեպի միջնապատյան կանցնի, ճնշման աճի հետևանքով, այսպես կոչված, թակարդված ջուրը դուրս է գալիս (այս գործընթացը հայտնի է իբրև ջրազրկման հալում/dehydration melting): Այնուամենայնիվ, այս հետազոտության արդյունքները բացարձակ չեն և  կարող են կասկածի տակ դրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել