Բա մարդ մշակույթի նախարարություն չունենա՞ր...

Օպերայի բակում հանրահավաքները, այսպես թե այնպես, դարձել են ավանդույթ, իսկ մշակույթի նախարարությունը դիսկոների ու կորպորատիվների կենտրոն է փորձում դարձնել Զվարթնոցը: Հա, հա՛մ փող կկպնի, հա՛մ էլ մարդիկ կուրախանան, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ դրել խառնվել ենք ազգովի իրար: Մշակույթի նախարար ջան, Էրեբունի ամրոցի մասով բան-ման չկա՞ մշակած:

Չենք հեռանում մշակույթի թեմայից ու մոտենում ենք Աֆրիկյանների ակումբի շենքին: Այդ շենքի մեջ հին Էրիվանի շունչն է, ոգին: Ես չեմ ուզում տեսնել Հյուսիսային պողոտա, ես ուզում եմ տեսնել այդպիսի շենքեր ու բարի մարդկանց: Բայց դե մշակույթի նախարարությունը որոշել է ավելի «բարի» գործով զբաղվել, այդ շենքը կքանդեն, տեղը ավելի մեծը կսարքեն. էս եզակի դեպքերից է, որ մեծը ավելի լավը լինել չի կարող:

Անցնենք ավելի լավ լուրերի: Բաքվում գտնվող մեր պատվիրակության անդամները հենց թշնամու մայրաքաղաքում ոչնչացնում են թշնամուն: Դե ադրբեջանական կողմը դժվար թե մյուս անգամ նման ռիսկ անի ու հայերին թողնի Բաքու: Շնորհակալություն մեր պատվիրակությանը՝ անկաշկանդ լինելու ու հնարավորինս համարձակ հանդես գալու համար:

Կուտակայինի թեմաները շարունակվում են: Ճիշտն ասած՝ ես արդեն չեմ հասկանում՝ որը որից հետո է: ՍԴ-ի որոշումը ՍԴ-ն էլ չկարողացավ մեկնաբանել, հիմա տարբեր օրինագծեր են ընդունվում, քառյակը ինչ-որ բաներ է առաջարկում, դրանք մերժվում են, բայց յուրաքանչյուր փոփոխությունից հետո քառյակն ասում է. «Տեսա՞ք՝ ինչ արեցին»: Կատարյալ կարդաբալետ է տիրում: Բայց ի վերջո, այս ամենի մեղավորը հաստատ Կիսիլյովի տաքսու վարորդն էր՝ իր «Համեր»-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել