Արթին Էթմեքջյան (Ավստրալիա, Ռայթ) 
52-ամյա Արթին Էթմեքջյանն առաջին հայ քաղաքապետն է Ավստրալիայում: Ընտրվել է 2010 -ին: Հայազգի քաղաքապետն այժմ ամեն ջանք գործադրում է, որ Ռայթի՝ մոտ 10.000 հայերը եկեղեցի ու դպրոց հաճախեն: Մասամբ նաև Էջմեքջյանի շնորհիվ է, որ 2005-ին Ռայթի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Ֆիլիպ Կիզիրյան (Ֆրանսիա, Սեն -Շամոն)
2008-ին հաղթել է Սեն-Շեմոնի քաղաքապետի ընտրություններում և դարձել 36.000 բնակիչ ունեցող ֆրանսիական քաղաքի քաղաքապետը: Պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո Կիզիրյանը ևս մեկ անգամ առաջադրվեց, սակայն այս տարվա մարտին կայացած ընտրություններում պարտվեց Հարվեյ Ռեյնադին:
Ջեյմս Հանն (ԱՄՆ, Լոս-Անջելես)
Լոս-Անջելեսի 40-րդ քաղաքապետը նույնպես հայ է՝ Ջեյմս Հանն: Քաղաքական գործիչների ընտանքում ծնված Հաննը քաղաքապետարանում գործունեությունն սկսել է որպես փաստաբան, 2001-ին ընտրվել քաղաքապետ ու կառավարել մինչև 2005-ը: 
Էլիաս Սարգիս (Լիբանան, Բեյրութ)
Լիբանանի 6-րդ նախագահ Էլիաս Սարգիսը՝ պաշտոնավարած 1976-1982 թթ, նախքան նախագահելը՝ Բեյրութի քաղաքապետն էր: 1968-1970՝ ընդամենը երկու տարի աշխատելով քաղաքապետի պաշտոնում՝ նա 1970-ին առաջադրվեց նախագահական ընտրություններում, սակայն պարտվեց հիմնական մրցակից Սուլեյման Ֆրաժիին ընդամենը մեկ քվեով: Սարգիսը չընկճվեց, հաջորդ ընտրություններին կրկին առաջադրվեց ու հաղթեց: 
Լարրի Զարյան (ԱՄՆ, Գլենդել) 
Առաջին հայն է՝ ընդգրկված Գլենդելի քաղաքային խորհրդում: Քաղաքապետի պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ՝ 1991-ին, 1994-ին և 1998-ին: Զարյանը քաղաքային խորհրդում ընդգրկվել է դեռ 1983-ին, բազմամյա գործունեության համար նրան անվանում էին «ազգային քաղաքապետ»: Զարյանը նաև Լոս Անջելես նահանգի տրանսպորտային կառավարման ղեկավարն է եղել: Հետագայում Գլենդելի իշխանությունը քաղաքի տրանսպորտային կենտրոնը կոչվեց նրա անունով: Կյանքի վերջին տարիներին Գլենդելի «ազգային քաղաքապետը» աշխատում էր հեռուստատեսությունում՝ հայկական AMGA հեռուստաընկերության եթերում վարելով քաղաքական հաղորդում:
Արա Նաջարյան (ԱՄՆ, Գլենդել)
Նաջարյանը Գլենդելի քաղաքապետ է դարձել 2 անգամ: 2007-ին նա փոխարինեց Րաֆֆի Մանուկյանին, իսկ 2010-ին վերընտրվեց: Արա Նաջարյանն ու ԱՄՆ գործող նախագահ Բարակ Օբաման միասին են սովորել: 
Բիլլ Փափարյան (ԱՄՆ, Փասադենա) 
Փասադենայի քաղաքապետ դարձած առաջին հայը 1995-ին առաջադրվեց որպես անկուսակցական և ընտրվեց: 1997-ին դարձավ սենատոր: Համարվում է Փասադենայի ամենաակտիվ քաղաքական գործիչներից մեկը, նրա վայելած մեծ հեղինակության շնորհիվ նահանգային շատ խնդիրներ լուծվում են նրա միջոցով: Բիլ Փափարյանը այն փաստաբաններից էր, որ պաշտպանեց Գուրգեն Յանիկյանին, երբ վերջինս 1973-ին Սանտա Բարբարայում գնդակահարեց երկու թուրք պաշտոնյայի՝ վրեժխնդիր լինելով Հայոց ցեղասպանության համար: Սկզբում Յանիկյանին դատապարտեցին, բայց Փափարյանը տարիներ շարունակ վիճարկեց գործը և 1984-ին հասավ նրան, որ Յանիկյանին ազատ արձակեցին:
Զարեհ Սինանյան (ԱՄՆ, Գլենդել)
Գլենդելի գործող քաղաքապետ Սինանյանն ընտրվել է նախորդ տարի ու մտադիր է առնվազն մեկ անգամ էլ վերընտրվել: Նա ծնվել է Երևանում, ԱՄՆ տեղափոխվել 14 տարեկանում: 1998-ից զբաղվում է ԱՄՆ հայերի խնդիրներով՝ ներգրավվելով Հայ Դատի աշխատանքներին: 2013-ին առաջադրվեց Գլենդելի քաղաքապետի ընտրություններում և հաղթեց:
Սքոթ Ավետիսյան (ԱՄՆ, Վարվիք)
Վարվիքի գործող քաղաքապետն առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 2000-ին և մինչև օրս վերընտրվել բոլոր հաջորդ ընտրությունների ժամանակ՝ 5 անգամ: Ասում են՝ նա ամենահաջողակ քաղաքապետն է Վարվիքի պատմության մեջ: 2011-ին «Նյու-Յորք թայմս»-ի կազմած ամենավարկանիշային քաղաքապետերի աղյուսակում Սքոթ Ավետիսյանը 6-րդն էր:
Ռոբերտ Սաբոնջյան (ԱՄՆ, Վոքիգան)
Երկրորդ հայը, որը դարձավ քաղաքապետ Վոքիգանում, առաջին անգամ ընտրվել է 1995-ին և զբաղեցրել պաշտոնը մինչև 1999-ը: Վերընտրվել է 2008-ին և մինչ օրս Վոքիգանի քաղաքապետն է:
Րաֆֆի Մանուկյան (ԱՄՆ, Գլենդել)
Լարի Զարյանից հետո Գլենդելի քաղաքապետ դարձած 2-րդ հայը այդ պաշտոնում ընտրվել է 2 անգամ՝ առաջին անգամ՝ 2003-ին, այնուհետև՝ 2006-ին: Րաֆֆի Մանուկյանը ստեղծել է Raffi Manukyan Foundation բարեգործական հիմնադրամը, որը կրթաթոշակներ է հատկացնում Օքսֆորդում սովորել ցանկացող հայ երիտասարդներին:

Բոբ Յուսեֆյան (ԱՄՆ, Գլենդել) 
Յուսեֆյանը 3-րդ հայն է այս պաշտոնում: 2004-2005-ը ղեկավարելով հայառատ Գլենդելը՝ հետագայում նա դարձավ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի գլխավոր խորհրդականն ու լքեց քաղաքապետի պաշտոնը:

Փիթեր Թորջինյան (ԱՄՆ, Փիբոդի) 
Թորջինյանը 14 անգամ անընդմեջ ընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ քաղաքը ղեկավարելով 1984-ից մինչև 2004-ը: Ամենաերկարակյաց քաղաքապետներից մեկը լքեց պաշտոնը, քանի որ 2004-ին սենատոր ընտրվեց ու գնաց իր քաղաքն ավելի բարձր ատյաններում ներկայացնելու:

Գարի Թութունջյան (ԱՄՆ, Տրոյ)
Ներկայումս սենատոր Թութունջյանը մինչ այդ ղեկավարում էր ԱՄՆ Տրոյ քաղաքը: Ընտրվել էր 2004-ին և այդ պաշտոնում անցկացրել 8 տարի:

Ըստ Աստղիկ Հակոբյանի՝ Հայ քաղաքապետերը գրավել են աշխարհը
նյութի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել