Ամիսներ առաջ Քեսաբի ողբերգական դեպքերի ժամանակ մի գրառում կատարեցի, որտեղ զգուշացնում էի, որ մեկ այլ հայաշատ սիրիական բնակավայր էլ կարող է ենթարկվել ահաբեկիչների հարձակմանը: Դա Ղամիշլին էր: Ասում էի, որ հարձակումները Ղամիշլիի վրա եղել են սիրիական տարածքից, բայց կարող է նաև թուրքական տարածքից լինել. այն ժամանակ գրածիս արձագանքներ չեղան. հիմա սկսել են լուրեր տարածվել, որ արդեն Թուրքիայի կողմից նախապատրաստվում է հարձակում հայերով և քրդերով բնակեցված Ղամիշլիի վրա: Ժամանակը չէ՞ հայերին հայրենիք բերել: Ինչևէ, Քեսաբն ազատ է, բայց ինչքա՞ն ժամանակով, ժամանակը չէ՞ հայերին տուն բերելու: Ապացույց էինք ուզում, որ Քեսաբն ազատ է. ահա ապացույցը, որտեղ երևում է, որ մինչև սահմանային անցակետ սիրիական բանակն է տնօրեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



