Ֆուտբոլային մասնագետները նույնպես մարդիկ են ու երբեմն կարող են սխալվել:
Բրազիլիա-Մեքսիկա խաղում բացահայտ ֆավորիտ էին համարվում տանտերերը, բայց խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Այսօր A խմբում հանդիպելու են առաջին տուրում պարտված երկու հավաքականները՝ Խորվաթիան ու Կամերունը: Այս խաղի հաղթողը կարող է շարունակել պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրերից մեկի համար: Մասնագետները վստահաբար պնդում են, որ այդ հաղթողը լինելու է Խորվաթիայի հավաքականը:
Վաղը մեկնարկում է երկրորդ տուրը նաև B խմբում:
Խմբի առաջատար Հոլանդիան ուժերը չափելու է Ավստրալիայի հետ, ու մասնագետները համոզիչ հաղթանակ ու փլեյ-օֆֆի ուղեգիր են կանխատեսում եվրոպացիների համար:
Խմբի մյուս մրցաշարային առաջատարը՝ Չիլիի հավաքականը, մրցելու է առաջին տուրում ձախողված իսպանացիների հետ: Այս դեպքում կանխատեսվում է իսպանացիների վստահ հաղթանակը, ինչը նրանց թույլ կտա՝ շարունակել պայքարը մեկ ութերորդ եզրափակչի ուղեգրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել