«Մայիսի 17-ին Երևանում «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի: BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է: 

Լուրեր կան, որ գործով մեղադրյալ Վալերի  Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն:

Բայց մյուս կողմից՝ մեքենայի կորելը խիստ առեղծվածային կարելի է համարել, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ օրը «Վերնիսաժ»-ի տարածքում հնչել է 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել է Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ): Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, դեռ պարզվում է: Չի բացառվում, որ կրակոցներ են հնչել նաև BMW-ի միջից, ու հիմա հետքերն են մաքրվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել